Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Կամարիսի սկզբնական կազմակերպության ժողովը

27.10.2012

Հոկտեմբերի 27-ին, ՀՀ Կոտայքի մարզի Կամարիս գյուղում տեղի ունեցավ ՀՀԿ Կամարիսի սկզբնական կազմակերպության ժողովը: Կազմակերպության 79 անդամներից մասնակցում էին 61-ը: Ժողովը վարում էր ՀՀԿ Կամարիսի սկզբնական կազմակերպության նախագահ Գագիկ Մեհրաբյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Համլետ Հայրապետյանի թեկնածությունը՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ:
 

← Վերադառնալ ցուցակին