Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Մալաթիա-Սեբաստիա տարածքային կազմակերպության թիվ 9 սկզբնական կազմակերպության ժողով

27.10.2012

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, տեղի ունեցավ ՀՀԿ Մալաթիա-Սեբաստիա տարածքային կազմակերպության թիվ 9 սկզբնական կազմակերպության ժողով: Կազմակերպության 100 անդամներից մասնակցում էին 78-ը: Ժողովը վարում էր սկզբնական կազմակերպության նախագահ Գարուշ Ղազարյանը:
Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Օրակարգի երկրորդ կետով որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ ընտրվեց կազմակերպության ղեկավար Գարուշ Ղազարյանը:
Քննարկվեցին նաև կազմակերպական այլ հարցեր: 

← Վերադառնալ ցուցակին