Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Արաքսավանի սկզբնական կազմակերպության ժողով

28.10.2012

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ՀՀ Արարատիի մարզի Արաքսավան գյուղում տեղի ունեցավ ՀՀԿ Արաքսավանի սկզբնական կազմակերպության ժողով: Կազմակերպության 64 անդամներից մասնակցում էին 42-ը:
Ժողովը վարում էր ՀՀԿ Արաքսավանի սկզբնական կազմակերպության նախագահ Ատոմ Թադևոսյանը:
Ժողովի անդամները օրակարգը հաստատեցին միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու: Օրակարգի երկրորդ կետով որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ ընտրվեց կազմակերպության ղեկավար Ատոմ Թադևոսյանը: Քննարկվեց և հավանության արժանացավ նաև սկզբնական կազմակերպության տարեկան գործունեույան հաշվետվությունը: 

← Վերադառնալ ցուցակին