Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Գեղաշենի սկզբնական կազմակերպության ժողովը

28.10.2012

Հոկտեմբերի 28-ին, ՀՀ Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում տեղի ունեցավ ՀՀԿ Գեղաշենի սկզբնական կազմակերպության ժողովը: Կազմակերպության 181 անդամներից մասնակցում էին 138ը: Ժողովը վարում էր ՀՀԿ Գեղաշենի սկզբնական կազմակերպության նախագահ Սերգեյ Բաղդասարյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Գագիկ Մեհրաբյանի և Աննա Պետրոսյանի թեկնածությունները՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակներ:
 

← Վերադառնալ ցուցակին