Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Մեծամորի շրջանային կազմակերպության <Եղեգնուտ> սկզբնական կազմակերպության ժողով

28.10.2012

2012 թվականի հոկտեմբերի 28-ին տեղի ունեցավ ՀՀԿ Մեծամորի շրջանային կազմակերպության <Եղեգնուտ> սկզբնական կազմակերպության ժողովը, որին 94 անդամներից մասնակցում էին 53-ը:
Սկզբնական կազմակերպության ժողովը վարեց սկզբնական կազմակերպության նախագահ Ռազմիկ Մարգարյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Ռազմիկ Մարգարյանը առաջարկեց Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրել գործող Նախագահ Սերժ Սարգսյանին:
Ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Սամվել Գալստյանն առաջարկեց ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակի թեկնածու առաջադրել Ռազմիկ Արամայիսի Մարգարյանին: Ներկաները քվեարկությամբ հաստատեցին Ռազմիկ Մարգարյանին՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ: 

← Վերադառնալ ցուցակին