Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Ապագա սկզբնական կազմակերպության ժողովը

29.10.2012

2012 թվականի հոկտեմբերի 29-ին տեղի Մեծամորի շրջանային կազմակերպության ՀՀԿ Ապագա սկզբնական կազմակերպության ժողովը, որին 37 անդամներից մասնակցում էին 31-ը:
Սկզբնական կազմակերպության ժողովը վարեց սկզբնական կազմակերպության նախագահ Արտաշես Բարսեղյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Գևորգ Խոստեխյանն առաջարկեց Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրել գործող Նախագահ Սերժ Սարգսյանին:
Ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Մուրադ Մուրադյանն առաջարկեց ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակի թեկնածու առաջադրել Արտաշես Բարսեղյանին : Ներկաները քվեարկությամբ հաստատեցին Արտաշես Բարսեղյանին ՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ:

 

← Վերադառնալ ցուցակին