Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Արզականի սկզբնական կազմակերպության ժողովը

29.10.2012

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Չարենցավանում տեղի ունեցավ ՀՀԿ Արզականի սկզբնական կազմակերպության ժողովը: Կազմակերպության 176 անդամներից մասնակցում էին 110-ը: Ժողովը վարում էր ՀՀԿ Արզականի սկզբնական կազմակերպության նախագահ Նորիկ Մովսեսյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Նորիկ Մովսեսյանի թեկնածություն՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ:

 

← Վերադառնալ ցուցակին