Լուրեր

ՀՀԿ Տավուշի տարածքային կազմակերպության ՀՀԿ Դիլիջանի շրջանային կազմակերպության թիվ 4 սկզբնական կազմակերպության ժողով

29.10.2012

2012 թվականի հոկտեմբերի 29-ին տեղի ունեցավ ՀՀԿ Տավուշի տարածքային կազմակերպության ՀՀԿ Դիլիջանի շրջանային կազմակերպության թիվ 4 սկզբնական կազմակերպության ժողովը, որին 49 անդամներից մասնակցում էին 31-ը: Ժողովը վարեց սկզբնական կազմակերպության նախագահ Արա Գուլյանը:
Սկզբնական կազմակերպության ժողովի անդամները միաձայն հաստատեցին ս/կ-ի օրակարգը:
Արա Գուլյանը Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջարկեց առաջադրել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին: Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Սերժ Ազատի Սարգսյանի թեկնածությունը՝ որպես ՀՀ նախագահի թեկնածու: ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ առաջադրեցին և քվեարկությամբ հաստատեցին Արա Գուլյանին:

 

← Վերադառնալ ցուցակին