Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Վերին Ճամբարակի սկզբնական կազմակերպության ժողովը

29.10.2012

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզում տեղի ունեցավ ՀՀԿ Վերին Ճամբարակի սկզբնական կազմակերպության ժողովը: Կազմակերպության 112 անդամներից մասնակցում էին 58-ը: Ժողովը վարում էր ՀՀԿ Վերին Ճամբարակի սկզբնական կազմակերպության նախագահ Ռիտա Հովհաննիսյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին նախագահ Ռիտա Հովհաննիսյանի թեկնածությունը՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ:

 

← Վերադառնալ ցուցակին