Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Մեծամորի շրջանային կազմակերպության Ամբերդ սկզբնական կազմակերպության ժողովը

30.10.2012

2012 թվականի հոկտեմբերի 30-ին տեղի ունեցավ ՀՀԿ Մեծամորի շրջանային կազմակերպության Ամբերդ սկզբնական կազմակերպության ժողովը, որին 96 անդամներից մասնակցում էին 74-ը:
Սկզբնական կազմակերպության ժողովը վարեց սկզբնական կազմակերպության նախագահ Մանվել Բաբայանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Մանվել Բաբայանն առաջարկեց Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրել գործող Նախագահ Սերժ Սարգսյանին:
Ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Գևորգ Ճուղուրյանն առաջարկեց ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակի թեկնածու առաջադրել Մանվել Բաբայանին: Ներկաները քվեարկությամբ հաստատեցին Մանվել Բաբայանին՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ:

 

← Վերադառնալ ցուցակին