Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ թիվ 44 սկզբնական կազմակերպության ժողովը

30.10.2012

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ՀՀ Երևանի քաղաքի Ավանում տեղի ունեցավ ՀՀԿ թիվ 44 սկզբնական կազմակերպության ժողովը: Կազմակերպության 44 անդամներից մասնակցում էին 41-ը: Ժողովը վարում էր ՀՀԿ թիվ 44 սկզբնական կազմակերպության նախագահ Անուշ Ասլանյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Անուշ Ասլանյանի թեկնածություն՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ:

 

← Վերադառնալ ցուցակին