Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Դավթաշենի տարածքային կազմակերպության թիվ 21 սկզբնական կազմակերպության ժողով

30.10.2012

2012 թվականի հոկտեմբերի 30-ին տեղի ունեցավ ՀՀԿ Դավթաշենի տարածքային կազմակերպության թիվ 21 սկզբնական կազմակերպության ժողով, որին կազմակերպության 87 անդամներից մասնակցում էին 72-ը:
Սկզբնական կազմակերպության ժողովը վարեց վերջինիս նախագահ Աշոտ Մանուկյանը:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու:
Ժողովի երկրորդ հարցի շրջանակում Գագիկ Խուրշուդյանը առաջարկեց ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակի թեկնածուներ առաջադրել Աշոտ Սարգսի Մանուկյանին և Լյովա Երջանիկի Բարսեղյանին : Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Աշոտ Մանուկյանին և Լյովա Բարսեղյանին որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակներ:  

← Վերադառնալ ցուցակին