Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Դավթաշենի տարածքային կազմակերպության թիվ 7 սկզբնական կազմակերպության ժողով

30.10.2012

2012 թվականի հոկտեմբերի 30-ին տեղի ունեցավ ՀՀԿ Դավթաշենի տարածքային կազմակերպության թիվ 7 սկզբնական կազմակերպության ժողով, որին կազմակերպության 111 անդամներից մասնակցում էին 90-ը:
Սկզբնական կազմակերպության ժողովը վարեց վերջինիս նախագահ Ադրինե Գալոյանը:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու:
Ժողովի երկրորդ հարցի շրջանակում Ադրինե Գալոյանն առաջարկեց ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակի թեկնածու առաջադրել Արթուր Սամվելի Գևորգյանին: Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Արթուր Սամվելի Գևորգյանի թեկնածությունը, որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ: 

← Վերադառնալ ցուցակին