Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ թիվ 20 սկզբնական կազմակերպության ժողովը

30.10.2012

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ՀՀ Սունիքի մարզի Կապան քաղաքում տեղի ունեցավ ՀՀԿ թիվ 20 սկզբնական կազմակերպության ժողովը: Կազմակերպության 20 անդամներից մասնակցում էին 15-ը: Ժողովը վարում էր ՀՀԿ թիվ 20 սկզբնական կազմակերպության նախագահ Վիկտորիա Դավթյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին նախագահ Վիկտորիա Դավթյանի թեկնածությունը՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ:

 

← Վերադառնալ ցուցակին