Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Մարաշենի սկզբնական կազմակերպության ժողովը

30.10.2012

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Շրակի մարզի Ախուրյան քաղաքում տեղի ունեցավ ՀՀԿ Մարաշենի սկզբնական կազմակերպության ժողովը: Կազմակերպության 39 անդամներից մասնակցում էին 28-ը: Ժողովը վարում էր սկզբնական կազմակերպության նախագահ Թովմասյան Լյովան: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Եղոյան Աշոտի թեկնածությունը՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ:

 

← Վերադառնալ ցուցակին