Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Մեծամորի շրջանային կազմակերպության Ծաղկալանջ սկզբնական կազմակերպության ժողովը

30.10.2012

2012 թվականի հոկտեմբերի 30-ին տեղի ունեցավ ՀՀԿ Մեծամորի շրջանային կազմակերպության Ծաղկալանջ սկզբնական կազմակերպության ժողովը, որին 30 անդամներից մասնակցում էին 27-ը:
Սկզբնական կազմակերպության ժողովը վարեց սկզբնական կազմակերպության նախագահ Ղազար Ղազարյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Մանվել Մկրտչյանն առաջարկեց Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրել գործող Նախագահ Սերժ Սարգսյանին:
Ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Լևոն Գրիգորյանն առաջարկեց ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակի թեկնածու առաջադրել Հրանտ Գրիգորյանին: Ներկաները քվեարկությամբ հաստատեցին Հրանտ Գրիգորյանին ՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ:

 

← Վերադառնալ ցուցակին