Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Երևանի Ավանի տարածքային կազմակերպության N8 սկզբնական կազմակերպության ժողով

01.11.2012

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, տեղի ունեցավ ՀՀԿ Երևանի Ավանի տարածքային կազմակերպության N8 սկզբնական կազմակերպության ժողով: Կազմակերպության 116 անդամներից մասնակցում էին 69-ը:
Ժողովը վարում էր ՀՀԿ Ավանի տարածքային կազմակերպության N8 սկզբնական կազմակերպության նախագահ Արթուր Աղաջանյանը:
Ժողովի անդամները օրակարգը հաստատեցին միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու: Օրակարգի երկրորդ կետով որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ ընտրվեց կազմակերպության ղեկավար Արթուր Աղաջանյանը: Քննարկվեցին նաև հարակից այլ հարցեր: 

← Վերադառնալ ցուցակին