Լուրեր

ՀՀԿ ՀՐԱԶԴԱՆԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ «ԼԵՌՆԱՆԻՍՏ» ՍԿԶԲՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՈՒՄ

07.11.2012

Տեղի է ունեցել ՀՀԿ Հրազդանի շրջանային կազմակերպության «Լեռնանիստ» սկզբնական կազմակերպության ժողովը, որը վարել է սկզբնական կազմակերպության նախագահ Արտյոմ Հայրապետյանը։
ՀՀԿ «Լեռնանիստ» սկզբնական կազմակերպության 274 անդամներից ժողովին մասնակցել է 74 կուսակցականներ։
Սկզբնական կազմակերպության ժողովին մասնակցող կուսակցականները միաձայն հաստատել են ժողովի օրակարգը և անցել օրակարգային հարցերի քննարկմանը։
Քննարկման արդյունքում միաձայն կողմ քվեարկությամբ ՀՀԿ «Լեռնանիստ» սկզբնական կազմակերպության ժողովին մասնակցող կուսակցականները որոշել են առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ Նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու։
Օրակարգի երկրորդ կետի շրջանակներում ծավալված քննարկումների արդյունքում որոշվել է «Լեռնանիստ» սկզբնական կազմակերպությունից Արտյոմ Հայրապետյանին և Էլզա Հովհաննիսյանին ընտրել որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ։ 

← Վերադառնալ ցուցակին