Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Արաբկիրի թիվ 42 սկզբնական կազմակերպության ժողովը

08.11.2012

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, տեղի ունեցավ ՀՀԿ Արաբկիրի թիվ 42 սկզբնական կազմակերպության ժողովը: Կազմակերպության 220 անդամներից մասնակցում էին 111-ը: Ժողովը վարում էր սկզբնական կազմակերպության նախագահ Արտակ Սարգսյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Արտակ Սարգսյանի թեկնածությունը՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ:

 

← Վերադառնալ ցուցակին