Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Արմավիրի շրջանային կազմակերպության Ջանֆիդա թիվ 2 սկզբնական կազմակերպության ժողովը

08.11.2012

2012 թվականի նոյեմբորի 8-ին տեղի ունեցավ ՀՀԿ Արմավիրի շրջանային կազմակերպության Ջանֆիդա թիվ 2 սկզբնական կազմակերպության ժողովը, որին 20 անդամներից մասնակցում էին 14-ը:
Սկզբնական կազմակերպության ժողովը վարեց սկզբնական կազմակերպության նախագահ Էդիկ Մանուկյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Էդիկ Մանուկյանը առաջարկեց Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրել գործող Նախագահ Սերժ Սարգսյանին:
Ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Արսդեն Ղուկասյանը ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ առաջարկեց առաջադրել ՀՀԿ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի անդամ Էդիկ Մանուկյանին: Ներկաները քվեարկությամբ հաստատեցին Էդիկ Մանուկյանին ՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակի:
 

← Վերադառնալ ցուցակին