Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Լուկաշինի թիվ 1 սկզբնական կազմակերպության ժողովը

08.11.2012

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, տեղի ունեցավ Աջափնյակում ՀՀԿ Լուկաշինի թիվ 1 սկզբնական կազմակերպության ժողովը: Կազմակերպության 309 անդամներից մասնակցում էին 218-ը: Ժողովը վարում էր սկզբնական կազմակերպության նախագահ Ռ.Պետրոսյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Տիգրան Սահակյանի, Ծովինար Օսմանյանի, Ազգուշ Դիլբարյանի և Կարապետ Ղազարյանի թեկնածությունը՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակներ:

 

← Վերադառնալ ցուցակին