Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Աջափնյակի Մաշտոցի սկզբնական կազմակերպության ժողովը

08.11.2012

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, տեղի ունեցավ ՀՀԿ Աջափնյակի Մաշտոցի սկզբնական կազմակերպության ժողովը: Կազմակերպության 159 անդամներից մասնակցում էին 125-ը: Ժողովը վարում էր սկզբնական կազմակերպության նախագահ Սվետլանա Մարգարյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Սամվել Թադևոսյանի և Սվետլանա Մարգարյանի թեկնածությունը՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ:

 

← Վերադառնալ ցուցակին