Լուրեր

Դմիտրի Մեդվեդեւի ուղերձը ՀՀԿ 14-րդ համագումարում ներկայացրեց Արթուր Չիլինգարովը

15.12.2012

 ՀՀԿ տասնչորսերորդ համագումարի պատվիրակներին իր ուղերձով է դիմել “ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆ” կուսակցության նախագահ, Ռուսաստանի Դաշնության Վարչապետ պարոն Դմիտրի Մեդվեդևը:
Նա ընդծել է, իշխող կուսակցության համագումարը կարևոր հասարակաքաղաքական իրադարձություն է, որի որոշումները ուղղակի ազդեցություն կունենան երկրի ապագայի, հետևաբար նաև ռազմավարական գործընկերության բնույթ կրող հայ-ռուսական հարաբերությունների վրա:
“Այդ համագործակցության մեջ նշանակալի ներդրում ունի “ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ” և Հայաստանի Հանրապետական կուսակցության արգասաբեր համագործակցությունը, այն կուսակցությունների, որոնք խորհրդարանական ընտրությունների արդյունքում ստացել են իրենց քաղաքացիների մեծամասնության աջակցությունը” – ընդգծել է ՌԴ Վարչապետը:
“Վստահ եմ, որ միջկուսակցական բովանդակային երկխոսությունը ապագայում ևս կնպաստի Ռուսաստանի և Հայաստանի միջև համագործակցության ամրապնդմանը:
Համագումարին մաղթում եմ բարեհաջող աշխատանք, իսկ եղբայրական Հայաստանին` ամենայն բարիք, խաղաղություն և բարգավաճում” – եզրափակել է Ռուսաստանի Դաշնության Վարչապետ, “ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆ” կուսակցության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը:
Դմիտրի Մեդվեդևի ուղերձը ընթերցեց “ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆ” կուսակցության ներկայացուցիչ, բևեռախույզ, աշխարհագրական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Պետական ծովային ակադեմիայի պատվավոր պրոֆեսոր, Խորհրդային Միության հերոս Արթուր Չիլինգարովը:

← Վերադառնալ ցուցակին