Լուրեր

ՀՀԿ 14-րդ համագումարին տեսաուղերձով հանդես եկավ Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ պարոն Վիլֆրիդ Մարտենսը

15.12.2012

 Այսօր իր աշխատանքներն է սկսել ՀՀԿ 14-րդ համագումարը: Համագումարի մեկնարկին տեսաուղերձով հանդես է եկել Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ պարոն Վիլֆրիդ Մարտենսը:
ԵԺԿ նախագահը իր խոսքում դիմել է “ոչ միայն ՀՀԿ-ի և մեր քաղաքական ընտանիքի, այլև Հայաստանի և նրա` ԵՄ-ի հետ զարգացող հարաբերությունների ապագայի համար ՀՀ նախագահական կարևորագույն ընտրություններից երկու ամիս առաջ տեղի ունեցող որոշիչ համագումարին”:
Նա վերահաստատել է ԵԺԿ-ի ամբողջական վստահությունը Սերժ Սարգսյանին:
Իր ելույթում ԵԺԿ Նախագահը ընդգծել է վերջերս Երևանում տեղի ունեցած ԵԺԿ Արևելայն գործընկերության գագաթնաժողովը, որի ընթացքում ընդունված հռչակագիրը վերահաստատել է հիմնարար արժեքների և ժողովրդավարական ստանդարտերի կարևորությունը:
“Ժողովրդական բարեփոխումները մարտահրավեր են, որ մենք ընտրել ենք միասին, դժվարին ճանապարհ հատկապես Հայաստանի համար, որտեղ աշխարհաքաղաքական զարգացումները կայուն չեն: Բայց Դուք Ձեր երկիրը դրել եք ճիշտ ճանապարհի վրա: Իհարկե, դեռ բարելավելու աշխատանքներ կան, բայց վերջին խորհրդարանական ընտրությունները, համաձայն բոլոր միջազգային դիտարկումների, արձանագրել են շոշափելի փոփոխություններ: Ես հավատացած եմ, որ նախագահական ընտրությունները կվերահաստատեն այդ տեղաշարժերը” - ասել է պարոն Մարտենսը, դիմելով ՀՀԿ նախագահին:
“ՀՀԿ հարգելի գործընկերներ, Դուք կարող եք ապավինել ԵԺԿ աջակցությանը: Կհանդիպեն ուժեր, որոնք դիմադրում են փոփոխություններին: Կլինեն մարդիկ, որոնք կպահանջեն ավելի արագ փոփոխություններ: Սակայն բարեփոխումների Ձեր օրակարգը միակ վստահելին է Հայաստանում լուրջ և կայուն փոփոխությունեներ իրականացնելու համար” – ընդգծել է ԵԺԿ նախագահը:
“Մենք բոլորս եվրոպացի ենք: Հայաստանը պատկանում է Եվրոպային: Մենք կիսում ենք նույն ժառանգությունը և, հետևաբար, նույն ճակատագիրը: Նախագահի և վարչապետի աշխատանքով ՀՀԿ-ն ապացուցել է փոփոխությունների առաջնորդ լինելու հանգամանքը: Հայ ժողովուրդը վստահել է Ձեզ երկրում փոփոխություններ անելու հարցը:
Ես կասկած չունեմ, որ երկու ամիս հետո հայ ժողովուրդը ճիշտ ընտրություն կանի երկրում հետագա փոփոխություններ իրականացնելու և ժողովրդավարությունը համախմբելու համար” – շարունակել է ԵԺԿ ղեկավարը:
“ՀՀԿ հարգելի ընկերներ, ես մաղթում եմ Ձեզ արգասաբեր և կառուցողական համագումար և հաջողակ ընտրարշավ: Հույս ունեմ շուտով հանդիպել Ձեզ Հայաստանում” – եզրափակել է Վիլֆրիդ Մարտենսը:
ՀՀԿ համագումարի աշխատանքները շարունակվում են:

← Վերադառնալ ցուցակին