Լուրեր

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարգևատրել է 2012թ. լավագույն մարզական արդյունքներ գրանցած երևանցիներին

19.12.2012

 Մայրաքաղաքի <<Դինամո>> մարզադահլիճում առաջին անգամ կազմակերպված Երևան համայնքի 2012թ. մարզական, զանգվածային աշխատանքների և մարզադպրոցների մարզական արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողության շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը մրցանակներ է հանձնել լավագույն մարզական արդյունքներ գրանցած երևանցիներին:
Ամփոփիչ միջոցառումը մեկտեղել էր Երևանի քաղաքապետարանի ենթակայության մարզադպրոցների մարզիկներին ու մարզասեր երևանցիներին:
Լավագույն մարզական արդյունքների համար ՀՀ նախագահի մրցանակով պարգևատրվածներն ու անցնող տարվա ընթացքում համաքաղաքային, հանրապետական ու միջազգային մրցաշարերում լավագույն արդյունքներ ցուցաբերած Երևան համայնքի մարզիկներն ու նրանց մարզիչները պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով ու գավաթներով, իսկ <<Առողջ սերունդ՝ պաշտպանված հայրենիք>> համաքաղաքային բակային փառատոնի մասնակիցներին հանձնվել է Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթը:
Վեց մարզաձևերում գրանցած արդյունքների ընդհանուր հաշվարկով 2012թ. Երևանի լավագույն վարչական շրջան է ճանաչվել Մալաթիա-Սեբաստիան: Պատվավոր երկրորդ և երրորդ տեղերը, համապատասխանաբար, զբաղեցրել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանները:
Մարզական արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողությունն ուղեկցվել է պարային խմբերի, գեղարվեստական մարմնամարզուհիների, ակրոբատների, հոկեյիստների ու գեղասահորդների ցուցադրական ելույթներով:
Պատասխանատուները վստահեցրել են, որ հաշվետու այս միջոցառումը կդառնա ավանդական:

← Վերադառնալ ցուցակին