Լուրեր

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում բացվել է գյուղմթերքի ամանորյա տոնավաճառ

19.12.2012

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, նախատոնական առևտրին ընդառաջ, մայրաքաղաքի վարչական շրջաններում գյուղատնտեսական մթերքների նոր շուկաների կազմակերպման և գործարկման շրջանակում, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ահարոնյան 10/5 հասցեում գյուղմթերքի տոնավաճառ է բացվել:
Տարածքները, տաղավարները, կշեռքներն ու սայլակները, ինչպես նաև պահեստային հատվածն ու սառնարանային խցիկները գյուղմթերք արտադրողներին Երևանի քաղաքապետարանը մինչև Ամանոր տրամադրել է անվճար: Ի դեպ, շուկան գործելու է ամեն օր:
Զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը նշել է, որ քաղաքապետարան - մասնավոր հատված համագործակցության արդյունքում բացված այս շուկայի նպատակը բնակչությանը հարմարավետ պայմաններում մատչելի գնումներ կատարելու հնարավորություն ընձեռելն է:
Բնակիչներն ու գյուղմթերք արտադրողներն իրենց գոհունակությունն են հայտնել՝ ընդգծելով պայմանների հարմարավետությունն ու գների մատչելիությունը:

← Վերադառնալ ցուցակին