Լուրեր

Մայրաքաղաքում բացվել է նոր հյուրանոց

24.12.2012

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է 57 հարմարավետ սենյակներով համալրված <<Նացիոնալ>> բուտիկ հյուրանոցի բացմանը:
Նորաբաց հյուրանոցը հագեցած է բարձրորակ տեխնոլոգիական սարքավորումներով, առկա նորագույն տեսաձայնային սարքավորումներով հագեցած երկու սրահներն էլ հարմարեցված են կորպորատիվ միջոցառումների անցկացման համար:
Հյուրանոցն առաջարկում է բարձրակարգ այլ ծառայություններ ևս, այդ թվում՝ փակ լողավազանով, բարով և մարզասրահով կահավորված առողջապահական ակումբ:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է հյուրանոցի հարկաբաժիններում, ծանոթացել պայմաններին:
<<Նացիոնալ>> բուտիկ հյուրանոցի տնօրեն Ռոբերտ Սիմոնյանը քաղաքապետին վստահեցրել է, որ առկա բարձրակարգ ծառայություններով հյուրանոցը ևս կնպաստի մայրաքաղաքում զբոսաշրջության խթանմանը:
 

← Վերադառնալ ցուցակին