Լուրեր

Ամանորյա ներկայացումների անվճար դիտումներ` սիրիահայ և հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար

28.12.2012

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ սիրիահայ և հատուկ կարիքներ ունեցող ավելի քան 750 երեխաներ հյուրընկալվել են <<Մհեր Մկրտչյան>> արտիստական թատրոնում:
Երեխաները հնարավորություն են ստացել դիտելու <<Չիպոլինոյի զվարճալի արկածները>> ամանորյա մանկական ներկայացումը:
<<Մայրաքաղաքի տարբեր դպրոցներում ու <<Կիլիկյան>> վարժարանում սովորող թվով 395 սիրիահայ աշակերտ, նաև՝ քաղաքապետարանի ենթակայության հատուկ դպրոցների 305 և <<Փրկություն>> ՀԿ կողմից կրթություն ստացող ևս 57 երեխա քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մասնակցել են անվճար դիտումներին>>,- նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:
Քաղաքապետի կողմից բոլոր երեխաները ստացել են խորհրդանշական նվերներ: Փոքրիկներից շատերը երևանյան թատրոնում առաջին անգամ են եղել և հիացմունքով նշել են, որ հետագայում ևս անպայման այցելելու են:
 

← Վերադառնալ ցուցակին