Լուրեր

ՀՀԿ ԵԿ-ն կազմակերպել էր «Անցյալը մեր մեջ, մենք` ապագայի» խորագրով ցուցահանդես և ֆիլմի դիտում

02.03.2013

Հայկական բանակի կազմավորման 21 և արցախյան շարժման 25-ամյակներին նվիրված` ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը (ԵԿ) մարտի 2-ին կազմակերպել էր «Անցյալը մեր մեջ, մենք` ապագայի» խորագրով ցուցահանդես և ֆիլմի դիտում: Միջոցառմանն աջակցել էին ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթը, ռեժիսոր Սամվել Թադևոսյանը:
Նկարներում արտացոլված էին պատերազմը, ազատամարտիկների կյանքը կռվի դաշտում, ինչպես նաև ներկայացված էին ՀՀ ազգային և Արցախի հերոսի կոչումները կրող անձանց կենսագրությունները: Ցուցահանդեսին հաջորդեց Սամվել Թադևոսյանի և ՀՀ ՊՆ համատեղ նկարահանած «Հավերժական կտակ» ֆիլմի ցուցադրությունը, որը ռեժիսորի խոսքերի հետ մեկտեղ յուրահատուկ ուղերձ էր երիտասարդությանը` ուղղված մեր անցած ուղին, հաղթանակները վերաարժեքավորելուն և վերաիմաստավորելուն: Մեր երիկիրը սովորական երկիր չէ, մենք հաղթած երկիր ենք, և դա է, որ մեզ տալիս է ուժ, եռանդ նայելու դեպի ապագան և կերտելու այն:
Ցուցահանդեսին առաջիկա շաբաթվա ընթացքում այցելելու են տարբեր դպրոցների աշակերտներ։ 

← Վերադառնալ ցուցակին