Լուրեր

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հարգանքի տուրք է մատուցել Սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին

05.03.2013

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Վազգեն Սարգսյանի ծննդյան 54-րդ տարեդարձի կապակցությամբ այցելել է Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Սպարապետի հիշատակին:
Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի, երկրապահների և բազմաթիվ երևանցիների հետ միասին, հետևել է պատանի երկրապահների հանդիսավոր երդման արարողությանն ու դրան հաջորդած ցուցադրական ելույթներին:

← Վերադառնալ ցուցակին