Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց կին պատգամավորներին

07.03.2013

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մարտի 8-ի` Կանանց տոնի կապակցությամբ շնորհավորեց խորհրդարանի կին գործընկերներին: Ազգային ժողովի նախագահը արժեւորեց հայ կնոջ դերը հայ ընտանիքի ամրության, մեր ժողովրդի ձեռքբերումների ու ազգապահպանման գործում: Պարոն Աբրահամյանը գարնանային գեղեցիկ տոնի առիթով մաղթեց նրանց առողջություն, սեր, երջանկություն, ընտանեկան ջերմություն, հաջողություններ եւ լավատեսություն: Նա նշեց, որ խորհրդարանում նրանք կարողանում են ոչ միայն ապահովել բազմակարծության մթնոլորտ, այլեւ նպաստել, որ քննարկումներն անցնեն առավելագույն պարկեշտության, հանդուրժողականության սահմաններում: «Թող սերը, բարությունը եւ հավատարմությունը մշտապես գեղեցկացնեն ձեր առօրյա կյանքը», - նշեց Հովիկ Աբրահամյանը:

Կին պատգամավորները շնորհակալություն հայտնեցին Ազգային ժողովի նախագահին` ուշադրության, ջերմ խոսքերի ու շնորհավորանքների համար:

Վերջում Ազգային ժողովի նախագահը ծաղկեփնջեր նվիրեց կանանց: 

← Վերադառնալ ցուցակին