Լուրեր

Երևանի քաղաքապետը շնորհավորել է ազատամարտիկների կանանց, մայրերին և ազգային փոքրամասնությունների կին ներկայացուցիչներին

09.03.2013

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ՝ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում ներկայացում դիտելու էին հրավիրվել Հայրենիքին իրենց ծառայությունը մատուցած Արցախյան պատերազմի մասնակից և հերոսամարտում զոհված ազատամարտիկների ընտանիքների կանայք, ինչպես նաև երևանաբնակ ազգային փոքրամասնությունների համայնքների անդամները։
Ներկայացումից առաջ Տարոն Մարգարյանի անունից քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը 23 կանանց պարգևատրել է Երևանի քաղաքապետի պատվոգրերով՝ Հայրենիքին մատուցած ծառայությունների, ինչպես նաև ժողովուրդների բարեկամությանն ուղղված գործունեության համար։
Կանանց միջազգային օրվա կապակցությամբ՝ ներկայացմանը ներկա 700 կանայք ներկայացումից հետո քաղաքապետի անունից նաև նվերներ են ստացել։ Սա տոնական այս օրերին սոցիալական տարբեր խմբերին ուղղված մեկնարկային միջոցառումն էր։

← Վերադառնալ ցուցակին