Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագրեր է հղել

22.11.2013

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագրեր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Ալի Արդեշիր Լարիջանիին եւ Լիբանանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բըրրիին` Բեյրութում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան առջեւ տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ:
Հեռագրերում ասվում է. «Խոր վշտով տեղեկացա Բեյրութում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան առջեւ տեղի ունեցած դաժան ահաբեկչական գործողության մասին, որը երկու տասնյակից ավելի մարդկանց մահվան եւ հարյուրից ավելի վիրավորների պատճառ դարձավ: ՀՀ Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եւ եղբայրական զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների հարազատներին, Իրանի եւ Լիբանանի բարեկամ ժողովուրդներին՝ մաղթելով տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»: 

← Վերադառնալ ցուցակին