Լուրեր

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել

23.11.2013

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել Լատվիայի Սաեյմայի նախագահ Սոլվիտա Աբոլտինային:
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում բազում մարդկային զոհերի պատճառ հանդիսացած ողբերգական պատահարի կապակցությամբ:
Դժվարին այս պահին մեր զորակցությունն ու համերաշխությունն եմ հայտնում Լատվիայի բարեկամ ժողովրդին` զոհվածների հարազատներին մաղթելով համբերություն եւ տոկունություն, իսկ վիրավորներին` շուտափույթ ապաքինում»: 

← Վերադառնալ ցուցակին