Լուրեր

Մայրաքաղաքի բակային տարածքների ու մայթերի ձնամաքրումը` այս օրերի առաջնահերթությունների թվում

25.12.2013

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ՝ մայրաքաղաքում շարունակվում են մայթերի, աստիճանավանդակների, բակերի ու միջբակային տարածքների ձյան ու սառույցի մաքրման աշխատանքները:
Նշված բոլոր հատվածները մշակվել են նաև աղ ու ավազի խառնուրդով: Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության և հատուկ օպերատիվ շտաբի վերահսկողությամբ մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են ձյան ու մերկասառույցի մաքրման աշխատանքները, որոնց ներգրավվել են ինչպես մարդկային, այնպես էլ տեխնիկական ռեսուրսներ:
Դեկտեմբերի 24-ին և լույս 25-ի գիշերը մայրաքաղաքի վարչական շրջաններում աշխատել է ընդհանուր թվով 41 միավոր տեխնիկա: Ստացված տեղեկանքների հանրագումարում դեկտեմբերի 25-ի առավոտյան տվյալներով՝ օգտագործվել է 82 տոննա տեխնիկական աղ և 169 խմ շլաքային ավազ:  

← Վերադառնալ ցուցակին