Լուրեր

Երևանի քաղաքապետարանի թիմը` շախմատի մրցաշարի հաղթող

25.12.2013

Օրերս կայացած Հայաստանի պետհիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության կողմից կազմակերպված մրցույթին մասնակցած 7 թիմերի շարքում միանձնյա հաղթող է ճանաչվել Երևանի քաղաքապետարանի թիմը` 12 հնարավորից վաստակելով 11 միավոր (թիմային 5 հաղթանակ,1 ոչ-ոքի):
Քաղաքապետարանի թիմը ներկայացրել են կոմունալ տնտեսության վարչության բաժնի պետ Վանուշ Զեյնալյանը, առևտրի և սպասարկումների վարչության պետի տեղակալ Ալֆրեդ Հունանյանը, տրանսպորտի վարչության գխավոր մասնագետ Մուշեղ Բուռնուսուզյանը և նույն վարչության բաժնի պետ Հարություն Մելքումյանը: Թիմի 4 անդամներից 3-ը հաղթող են ճանաչվել նաև առանձին խաղատախտակների վրա:
Երևանի քաղաքապետարանի թիմին է շնորհվել հաղթողի գավաթը: 

← Վերադառնալ ցուցակին