Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց ԱԺ աշխատակազմին

28.12.2013

Դեկտեմբերի 28-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց Ազգային ժողովի աշխատակազմին Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Նա գոհունակությամբ նշեց, որ անցնող տարվա ընթացքում աշխատակազմի անմիջական մասնակցությամբ Ազգային ժողովը բարձր մակարդակով կատարեց իր օրինաստեղծ եւ միջխորհրդարանական կապերի ամրապնդմանն ուղղված գործառույթները: Հովիկ Աբրահամյանը վստահություն հայտնեց, որ 2014 թվականի ընթացքում ԱԺ աշխատակազմը նույն նվիրումով եւ պատասխանատվությամբ կկատարի պարտականությունները՝ իր ներդրումն ունենալով պետության առաջընթացի ապահովման գործում:

ԱԺ նախագահը, կրկին շնորհավորելով գալիք տոների կապակցությամբ, մաղթեց առողջություն, երջանկություն, լավատեսություն եւ իղձերի իրականացում, եւ որ 2014 թվականը լինի նվաճումների , ձեռքբերումների եւ հիշարժան պահերով լի տարի: 

← Վերադառնալ ցուցակին