Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց պաշտպանական դիրքեր

30.12.2013

Դեկտեմբերի 30-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց Վայոց ձորի մարզի ՀՀ մարտական հենակետեր եւ պաշտպանական դիրքեր: Աժ նախագահին ուղեկցում էին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, Վայոց Ձորի մարզպետ Էդվարդ Ղազարյանը, բարձրաստիճան զինվորականներ:

Հովիկ Աբրահամյանը հանդիպեց սպայական եւ զինվորական անձնակազմի հետ, ծանոթացավ մարտական հենակետերում հերթապահության կազմակերպմանը, ծառայության եւ կենցաղային պայմաններին: Զինծառայողների հետ ծավալվեց անկաշկանդ զրույց :ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց սպաներին ու զինվորներին ծառայության համար, շնորհավորեց ու բարեմաղթանքի խոսքեր հղեց Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ եւ նվերներ հանձնեց:

Ազգային ժողովի նախագահը այցելեց նաեւ Խաչիկ գյուղ, զրուցեց գյուղացիների հետ, շնորհավորեց նրանց Ամանորի եւ Սուրբ Ծնունդի կապակցությամբ: Խաչիկ գյուղի բոլոր երեխաները նվերներ ստացան ԱԺ նախագահի կողմից:  

← Վերադառնալ ցուցակին