Լուրեր

Գիշերային ժամերին կազմակերպված ձնամաքրման աշխատանքները մայրաքաղաքում կշարունակվեն նաև ողջ օրվա ընթացքում

15.01.2014

 Ձնամաքրման աշխատանքները մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում շարունակվել են նաև անցած գիշերվա ընթացքում: Փողոցներում անխափան երթևեկություն ապահովելուց հետո արդեն երեկվանից հիմնական ուժերը կենտրոնացվել են բակերի, մայթերի, հետիոտնային անցումների մաքրմանը:
Հունվարի 14-ի լույս 15-ի գիշերվա ընթացքում, մինչ առավոտյան ժամը 9:00 - ն ձյան մաքրման աշխատանքների համար գործարկվել է 57 միավոր հատուկ տեխնիկա, օգտագործվել է 105 տոննա տեխնիկական աղ և 217 շլակային ավազ:
Ձնամաքրման և ձնահեռացման աշխատանքները կշարունակվեն նաև օրվա ընթացքում:

← Վերադառնալ ցուցակին