Լուրեր

Մայրաքաղաքում շարունակվում են ապօրինի առևտրի կանխարգելմանն ուղղված աշխատանքները

23.01.2014

 Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության, ինչպես նաև վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների կողմից շարունակվում է ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացվող ամենօրյա խիստ հսկողությունը:
Ձևավորված աշխտանքային խմբերի միջոցով ոչ սահմանված վայրերում առևտուր իրականացնող անձանց հայտնաբերելու նպատակով շրջայցեր են կատարվում մայրաքաղաքի 12 վարչական շրջանների փողոցներում, բակային տարածքներում, ինչպես նաև շքամուտքերում: 2013 թվականի ընթացքում բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման նպատակով ձեռնարկված աշխատանքի արդյունքում հայտաբերվել և համապատասխան վարչական արձանագրություններ են կազմվել իրավախախտման 328 դեպքով: Համեմատության համար նշենք, որ 2012 թվականին այդ թիվը կազմել է 2134:
Հարցի լուծման նպատակով վերջին երկու տարվա ընթացքում հիմնվել են գյուղմթերքի փոքր շուկաներ, կազմակերպվել են գյուղմթերքների տոնավաճառներ, որոնք հնարավորություն են տվել մանրածախ առևտրով զբաղվողներին, գյուղացիներին օրենքով թույլատրելի վայրերում, հարմարավետ պայմաններում կազմակերպել իրենց առևտուրը:

← Վերադառնալ ցուցակին