Լուրեր

Միջոցառում նվիրված ՀՀ բանակի կազմավորման 22-րդ ամյակին

24.01.2014

 Հունվարի 24-ին ՀՀԿ Շիրակի տարածքային կազմակերպության երիտասարդական խորհուրդը, ՀՀԿ «Գյումրի-2 » ՇԿ կանանց խորհուրդը և «Ընտանիք » կենտրոնը կազմակերպել էին միջոցառում ՀՀ բանակի կազմավորման 22-րդ տարելիցի կապակցությամբ:
Թիվ 55035 զորամասում տեղի ունեցավ միջոցառումը: Այն իր մեջ ներառում էր համերգային ծրագիր, որի ժամանակ ելույթ ունեցան «Ընտանիք » կենտրոնի սաները և Գյումրիում հայտնի երիտասարդական երգիչները:
Համերգային ծրագրի ավարտից հետո հնչեցին շնորհակալական խոսքեր և բարեմաղթանքներ՝ ուղղված մեր բանակին և զինվորնեին:
Շնորհակալագրերով և նվերներով պարգևատրվեցին ծառայության ընթացքում աչքի ընկած զինվորներն ու սպաները, ինչպես նաև ՀՀԿ Շիրակի ՏԿ խորհրդի կողմից զորամասի հրամանատարին հանձնվեց հուշանվեր՝ սրի տեսքով և ընթերցվեց խորհրդի շնորհավորական ուղերձը:
Միջոցառման ավարտին տեղի ունեցավ զինվորների համար նախատեսված հյուրասիրություն:

← Վերադառնալ ցուցակին