Լուրեր

Թեժ գծով ստացված հարցերի մեծամասնությունը տեղեկություն ստանալու նպատակով է եղել

04.02.2014

 Հունվար ամսվա ամփոփ տվյալներով՝ Երևանի քաղաքապետարանի թեժ գծի 514-152, 514-187, 514-236 հեռախոսահամարներով 1947 հեռախոսազանգ է ստացվել. դրանցից 494-ի առնչությամբ կազմվել է համապատասխան փաստաթուղթ, կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվել է սահմանված ժամկետում լուծում տալ դրանց։
Փետրվարի 3-ի դրությամբ հանձնարարություններն ամբողջությամբ կատարված են։ Մնացած հարցերը տեղեկություն ստանալու բնույթի են եղել, որոնց թեժ գծի աշխատակիցները տեղում պատասխանել են։ Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների թեժ գծերի հեռախոսահամարներն ակտիվ են յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 09:00-ից 18։00-ն։
ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի 1-08 հեռախոսահամարով ստացված ահազանգերից Երևանի քաղաքապետարանի իրավասության շրջանակում են եղել 191-ը. հեռախոսազանգերով հնչեցված բոլոր խնդիրներին տրվել է համապատասխան լուծում։

← Վերադառնալ ցուցակին