Լուրեր

Գիրք նվիրելու օրվան ընդառաջ՝ ՀՀԿ Կենտրոն տարածքային երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ շուրջ 350 գրքեր գտանք իրենց տերերին

12.02.2014

 Գիրք նվիրելու օրվան ընդառաջ՝ ՀՀԿ Կենտրոն տարածքային երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ հավաքված շուրջ 350 գրքերն այսօր գտան իրենց տերերին: ՀՀԿ Կենտրոն տարածքային երիտասարդական կազմակերպության նախագահ Միքայել Սահակյանը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանը, աշխատակիցների և երիտասարդների հետ գրքերը հանձնեցին Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության Քանաքեռ -Զեյթունի թիվ 1 և Նուբարաշենի թիվ 2 գիշերօթիկ հաստատությունների գրադարաններին: Երեխաների համար գրքերը ցանկալի նվեր էին, և ինչպես նշեցին աշխատակիցները, նրանք ունեին այդ գրքերի պահանջը: Երիտասարդների ջանքերով հավաքած գրքերը տարատեսակ էին՝ մանկական, գեղարվեստական գրականություն, հայ և համաշխարհային դասականների արժեքավոր գործեր, հին և նոր հրատարակություններ: Երիտասարդների նպատակը մեկն էր. երեխաներին հաղորդակից դարձնել ազգային և համամարդկային արժեքներին, որպեսզի նրանք հնարավորինս արդյունավետ օգտագործեն իրենց ժամանակը և դառնան կիրթ, բանիմաց քաղաքացիներ:

← Վերադառնալ ցուցակին