Լուրեր

Թեժ գծերի հեռախոսահամարները շարունակում են քաղաքացիների կողմից ստանալ բազմաթիվ հեռախոսազանգեր

05.03.2014

 Մայրաքաղաքի բնակչության կողմից բարձրացվող հարցերին ծանոթանալու, դրանց հնարավորին արագ լուծումներ տալու, ինչպես նաև քաղաքացիների կողմից առաջարկներ ստանալու նպատակով Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում, քաղաքապետարանի ենթակայության ծառայություններում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող թեժ գծի հեռախոսահամարները հասանելի են աշխատանքային բոլոր օրերին, առավոտյան ժամը 9-ից 18:00-ը: Աշխատանքների իրականացման նկատմամբ քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների կողմից շարունակաբար իրականացվում է մշտադիտարկում:
Ըստ այդմ, փետրվարի ամփոփ տվյալներով, Երևանի քաղաքապետարանի թեժ գծի 514-152, 514-187 և 514-236 հեռախոսահամարներին ստացվել է 2088 հեռախոսազանգ, որից քաղաքապետարանի իրավասության շրջանակում ստացված 457 հեռախոսազանգի տրվել է համապատասխան ընթացք:
Նույն ժամանակահատվածում վարչական շրջանների աշխատակազմերում գործող թեժ գծերի հեռախոսահամարներին ստացվել է 282 հեռախոսազանգ:
ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի 1-08 թեժ գծի հեռախոսահամարին փետրվարի ընթացքում քաղաքապետարանի իրավասության շրջանակում ստացված հեռախոսազանգերի թիվը կազմել է 147: Քաղաքացիների կողմից բարձրացված բոլոր հարցերն անմիջապես ընթացք են ստացել և դրանց տրվել են սպառիչ պատասխաններ կամ մեկօրյա կատարման ժամկետով ձեռնարկվել են անհրաժեշտ քայլեր՝ բարձրացված հարցերին տալով համապատասխան լուծումներ:

← Վերադառնալ ցուցակին