Լուրեր
Շնորհավոր տոնդ սիրելի ուսուցիչ
05.10.2014
Հայաստանի հանրապետական կուսակցության կանանց խորհուրդն ամեն տարի ուսուցչի օրվա առիթով կազմակերպում է ՚Տոնդ շնորհավոր սիրելի ուսուցիՙ խորագրով միջոցառումներ: Այս տարին ևս բացառություն չէր:
Ազգային Ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ղեկավարությամբ գործող Հանրապետական կուսակցության կանանց խորհուրդն այսօր անականկալներ է մատուցել Երևանի և մարզերի բոլոր շրջանների վաստակաշատ մանկավարժներին:
Երևան քաղաքի և մարզերի Հայաստանի Հանրապետական կուսակցության տարածքային կազմակերպությունների կանանց խորհուրդները հոկտեմբերի 5-ին այցելություններ կատարեցին իրենց տարածքներում ապրող թոշակառու վաստակաշատ, սերունդներ դաստիարակած, մատաղ սերնդին կրթելու գործում ներդրում ունեցող անվանի ուսուցիչներին:
Շուրջ 400 ուսուցչի համար հաճելի անակնկալ էր՝ իրենց այցելեցին ՀՀԿ կանանց խորհրդի անդամները, իրենց դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ:
Այս ավանդական դարձած միջոցառման նպատակը մեկն Է` յուրաքանչյուր մարդ հիշի իր ուսուցչին, որովհետև անմահ է ուսուցչի գործը: