Լուրեր

ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց ՀՀԿ կանանց խորհդի անդամների, Երևանի և մարզերի նախագահների հետ

04.11.2014

 Սույն թվականի նոյեմբերի 4-ին ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց ՀՀԿ կանանց խորհդի անդամների, Երևանի և մարզերի նախագահների հետ: ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ներկայացրեց կանանց խորհրդի կատարած աշխատանքները և կանանց գործունեույունը կուսակցության մեջ: Վերջին տարիների ընթացքում կանանց մասնակցությունը ՀՀԿ -ում բավական հատկանշանական է, կանանց ներկուսակցական գործունեությունը, մասնակցությունը կուսակցական շինարարության և զարգացման գործընթացներին, միջկուսակցական և արտաքին գործունեությանը: Պարոն Աբրահամյանը կարևորեց կնոջ դերակատարությունը կուսակցության մեջ, ընգծեց մարզերում և տարածքներում աշխատանքների ակտիվացնելու անհրաժեշտությունը և կարևորեց աջակցությունը կին -կուսակիցներին հետագա աշխատանքային ծրագրերը իևականացնելու գործում, ինչպես կուսակցության կենտրոնական մարմինների, այնպես էլ տարածքային կազմակերպությունների կողմից:
Քննարկվեցին մի շարք հարցեր այդ թվում` կրթական, կանանց ձեռնարկատիրական, կանանց ներգրավածությունը փոքր և միջին բիզնեսի զարգացմանը:
Քննարկվեց նաև ներկայումս Ազգային Ժողովում գտնվող ժամանակավոր անաշխատանակության մասին և կից օրինագծերի փաթեթը:
Վարչապետ Աբրահամյանը կիսեց ՀՀԿ կանանց խորհրդի անդամների մտահոգությունը և կարծիքը այն մասին, որ օրինագիծը պետք է ներկայացվի այնպիսի տեսքով և բովանդակությամբ, որ չլինեն կանանց վիճակը վատթարացնող դրույթներ, այլ նպատակաուղղված լինի ժողովրդագրական խնդիրների լուծմանը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց կանանց խորհրդի նիստում ևս մեկ անգամ քննարկում ծավալել օրինագծի վերջնական առաջարկի վերաբերյալ` նպատակ ունենալով լուծում տալ համակարգում կուտակված նեգատիվ երևույթներին, զուգահեռաբար չվատթարացնելով գործող օրեսդրությանը: Ներկաները ողջունեցին կառավարության մոտեցումը չաշխատող հղի կանանց մայրության նպաստ տրամադրելու վերաբերյալ, որը կվերաբերվի շուրջ 30 000 կնոջ:
Պարոն Աբրահամյանը իր խոսքում կարևորեց նմանատիպ հանդիպումները, առաջարկեց քննարկումների հաճախականություն, շնորհակալություն հայտնեց խորհրդի անդամներին, ակտիվին նվիրված աշխատանքի համար:

← Վերադառնալ ցուցակին