Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Շիրակի տարածքային խորհրդի նիստը

09.03.2015

Սույն թվականի մարտի 9-ին տեղի է ունեցել ՀՀԿ Շիրակի տարածքային խորհրդի նիստը, որին մասնակցում էին տարածքային խորհրդի նախագահ` Ս. Մինասյանը,
տեղակալներ` Ժ. Միքայելյանը, Ս. Պետրոսյանը, խորհրդական` Է. Վարժապետյանը, տարածքային խորհրդի անդամներ` Յա. Եղիազարյանը, Լ. Ավդալյանը, Ա. Առաքելյանը,
Թ. Գևորգյանը, Լ. Միքայելյանը, Բ. Ալեքսանովը, Վ. Գասպարյանը, Ս. Մկրտչյանը,
Գ. Ստեփանյանը, Խ. Վարագյանը, Ա. Սիմոնյանը, Պ. Նալբանդյանը, Ա. Գասպարյանը,
Բ. Սամվելյանը, Ա. Գևորգյանը, Վ. Մանուկյանը, Ա. Մկրտումյանը, Ա. Ամիրյանը,
Ա. Ղուկասյանը, Հ. Հակոբյանը, Կ. Ավագյանը, Ս. Ավետիսյանը: Հարգելի պատճառով նիստին բացակայում էին Ս. Ավետիսյանը և Ա. Շահբազյանը:
Ներկա էին նաև կանանց խորհրդի նախագահ` Լ. Խաչատրյանը և երիտասարդական խորհրդի նախագահ` Ա. Առաքելյանը:
Օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը.
1. ՀՀԿ Շիրակի տարածքային կազմակերպության 2014 թվականի գործունեության մասին հաշվետվությունը:

2. ՀՀԿ Շիրակի ՏԿ Կանանց խորհրդի հաշվետվությունը 2014 թվականի կատարած աշխատանքների մասին (հարակից զեկույց):

3. ՀՀԿ Շիրակի ՏԿ Երիտասարդական խորհրդի հաշվետվությունը
2014 թվականի կատարած աշխատանքների մասին (հարակից զեկույց):

4. Ընթացիկ հարցեր:

1. Լսեցին - Տարածքային խորհրդի նախագահ Ս.Մինասյանի հաղորդումը
ՀՀԿ Շիրակի տարածքային կազմակերպության 2014 թվականի գործունեության մասին հաշվետվությունը / կից ներկայացվում է հաշվետվությունը / :

Արտահայտվեցին - Ժ. Միքայելյանը, Ս. Պետրոսյանը, Յա. Եղիազարյանը,
Բ. Ալեքսանովը, Հ. Հակոբյանը:

Որոշեցին - 1. Ակտիվացնել կուսակցական աշխատանքները սկզբնական
կազմակերպություններում, բարձրացնել յուրաքանչյուր անդամի դերը
և պատասխանատվությունը կուսակցության առջև ծառացած խնդիրների
լուծման գործում:
2. Հանձնարարել շրջանային կազմակերպությունների նախագահներին`
• մշտական ուշադրության կենտրոնում պահել կուսակցականների
վերահաշվառման, թվաքանակի ճշգրտման, երկար ժամանակով հանրապետությունից մշտապես բացակայող անդամներին առանձնացնելու և շրջանային կազմակերպությունների իրական պատկերը ներկայացնելու խնդիրը.
• միջոցներ ձեռնարկել անդամավճարների հավաքագրման
արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ` այս գործում ներգրավելով կուսակցականների ավելի լայն շարքերը:

2. Լսեցին - Կանանց խորհրդի նախագահ Լ. Խաչատրյանի հաշվետվությունը
2014 թվականի կատարած աշխատանքների մասին և առաջարկը`
կազմակերպել և անցկացնել միջոցառում Գյումրի քաղաքի
ՀՀԿ 20 ամյակի վերաբերյալ:

Արտահայտվեցին - Ս. Մինասյանը, Ժ. Միքայելյանը, Ս. Պետրոսյանը:
3. Լսեցին - Երիտասարդական խորհրդի նախագահ Ա. Առաքելյանի հաշվետվությունը
2014 թվականի կատարած աշխատանքների մասին:

Արտահայտվեցին - Ս. Մինասյանը, Ժ. Միքայելյանը, Ս. Պետրոսյանը:

4. Ընթացիկ հարցեր:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին