Լուրեր

<<Շիրակի երիտասարդական գավաթ-2015>> ամենամյա փառատոնը բացահայտեց նոր ինտելեկտուալների

15.06.2015

 Հունիսի 15-ին Գյումրու Ջորջ Բայրոնի անվան թիվ 20 դպրոցում կայացավ Հայաստանի հանրապետական կուսակցության Շիրակի տարածքային երիտասարդական կազմակերպության խորհրդի կողմից կազմակերպված <<Շիրակի երիտասարդական գավաթ-2015>> խորագիրը կրող ամենամյա փառատոնը: Վերջինիս մասնակցում էին Գյումրու տարբեր բուհերի ուսանողներից կազմավորված 12 թիմեր: Ջերմ մթնոլորտում և համառ պայքարի արդյունքում հաղթող ճանաչվեց <<Պոլիտեխ>> անունը կրող թիմը, իսկ 2-րդ և 3-րդ հորիզոնականները զբաղեցրին համապատասխանաբար <<MMJ>> և <<NEO>> թիմերը:
Փառատոնի ընթացքում իրենց գեղեցիկ կատարումներով մասնակիցներին ոգևորում էին Գյումրու երիտասարդ երգիչ-երգչուհիները:
Փառատոնի ավարտին բոլոր մասնակից թիմերը կազմակերպիչների կողմից պարգևատրվեցին գրքերով, առաջին 3 հորիզոնականները զբաղեցնողները` պատվոգրերով և մեդալներով, իսկ պատվավոր հաղթողը` նաև գավաթով:
Հավելենք, որ փառատոնն անցկացվում էր արդեն 2-րդ անգամ և կրելու է շարունակական բնույթ:

← Վերադառնալ ցուցակին