Լուրեր

ՀՀԿ կանանց խորհուրդը ընդունեց Չինաստանի Կանանց համաչինական Ֆեդերացիայի ձեռներեց կանանց պատվիրակությանը

18.06.2015

 ՀՀԿ կանանց խորհուրդը սույն թվականի հունիսի 12-14 հյուրընկալել էր Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կանանց համաչինական ֆեդերացիայի ձեռներեց կանանց պատվիրակությանը:
Երկօրյա աշխատանքային այցով Հայաստանում գտնվող հյուրերը ծանոթացան ՀՀԿ կանանց խորհրդի անդամներին, աշխատանքներին և ծրագրերին: Համատեղ միջոցառումներ անցկացրեցին խորհրդի կանանց ձեռներեցության հանձնաժողովի անդամների հետ`այցելեցին <Մերիդեան> նորաձևության տուն դիտեցին սիրիահայ դիզայներ-մոդելավորող Գևորգ Շադոյանի «Վերածնունդ» հավաքածուի ցուցադրությունը նվիրված հայոց ցեղասպանության հարույրամյա տարելիցին:
ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի և խորհրդի անդամների ուղեկցությամբ հյուրերը ծաղիկներ դրեցին 1915 թվականի Հայոց մեծ եղեռնի հուշակոթողին, այցելեցին Էջմիածնի մայր տաճար: Աշխատանքային այցով պատվիրակության անդամները եղան Զովաշենի հիդրոկայանում, ծանոթացան կայանի աշխատանքներին:
Այցելեցին Օշականի գինու և կոնյակի գործարան, որտեղ ներկաները տեսան և ծանոթացան խաղողի մթերման, գինու և կոնյակի պատրաստման աշխատանքներին, մառանում պահվող հարյուր տարեկան գինիներին:
Քննարկվեց ՀՀԿ կանանց խորհրդի ձեռներեց կանանց և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կանանց համաչինական ֆեդերացիայի կանանց ձեռներեցության համագործակցության և հնարավոր համատեղ նախագծերի հարցը, որի նախաձեռնողն էր` ՀՀԿ կանանց խորհրդի անդամ, կանանց ձեռներեցության հանձնաժողովը և նախագահ Նաիրա Նահապետյանը:
Պատվիրակության անդամները տպավորված երկօրյա աշխատանքներով շնորհակալություն հայտնեցին ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանին և խորհրդի անդամներին ջերմ ընդունելության, համատեղ աշխատանքի, ինչպես նաև հետագա համատեղ ծրագրեր իրականացնելու և համագործակցությանն համար:

← Վերադառնալ ցուցակին