Լուրեր

«Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» ինտելեկտուալ խաղի առաջնություն նվիրված ՀՀ անկախության 24-ամյակին

22.09.2015

Սեպտեմբերի 20-ին ՀՀ անկախության տոնին ընդառաջ ՀՀԿ «Գյումրի-2» ՇԿ խորհուրդը Գյումրու թիվ 7 միջնակարգ դպրոցում կազմակերպել էր «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» ինտելեկտուալ խաղի առաջնություն:
Առաջնությանը մասնակցում էին Գյումրու թվով 11 ուսանողական թիմեր:
Արդյունքում 3 լավագույն թիմերը՝ «Կաիսսա», «Պերեդոզիրովկա», «Պոլեուրիտան», համապատասխանաբար դարձան 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակակիրներ:
Ժյուրին՝ նախագահությամբ «Գյումրի-2» ՇԿ խորհրդի նախագահ Ս. Ավետիսյանի, խրախուսական նվերներ հանձնեց հաղթող թիմերին: Մնացած մասնակիցները պարգևատրվեցին շնորևհակալագրերով:

← Վերադառնալ ցուցակին